Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին այս տարի ավելի շատ արտասահմանյան ընկերություններ կմասնակցեն

«ԴիջիԹեք» բիզնես ֆորումին այս տարի ավելի շատ արտասահմանյան ընկերություններ կմասնակցեն
06.06.2012 | 02:37

«Smart Country» թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում այս տարի ավելացել է հատկապես արտասահմանյան ընկերությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ասոցիացիաների մասնակցությունը: Ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու արտադրանքը կներկայացնեն կազմակերպություններ Բուլղարիայից, Մակեդոնիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Վրաստանից, Դանիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից և Լատվիայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում Georgian Integrated Systems, Navigator, London Metropolitan University, CBI, UNDP BSTIP, MASIT, USAID/RCI, European Software Institute, INFOBALT, LIKTA, BASSCOM, PIN-SME, CenterMine, Nemetschek և այլ կազմակերպություններ:
Ինչպես հաղորդում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, գործարար և բիզնես այցելուներին տեղական տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն «ԱրմենՏել»-ը, «Ի-վորկս»-ը, «Լայմ Տեխ»-ը, «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»-ը, «Սպրինտ»-ը, Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը, Տելեբժշկության հայկական ասոցիացիան և այլն:
Նշենք, որ ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline): Միջոցառումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի աջակցությամբ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ